Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Հիշողությունները նման են «փչացած հեռախոսի»

 Հիշողությունները նման են «փչացած հեռախոսի»

 

Երբեմն պատմածը չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ամեն անգամ վերարտադրելով իրադարձությունը` մեր հիշողությունները փոխվում են, քանի որ հիշողությունը դինամիկ է: Դա պարզել է Դոննա Բրիջը՝ Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանից: Իրավիճակը հիշեցնում է «փչացած հեռախոս» խաղը: Այս մասին հայտնում է RBK-ն:

 

Այդ իսկ պատճառով ականատեսների վկայություններին միշտ չէ, որ պետք է վստահել: «Հավանաբար, ականատեսը դեպքի մանրամասները հիշում է բավականին ճշգրիտ, երբ նա այդ մասին խոսում է առաջին անգամ: Սակայն նույն դեպքի յուրաքանչյուր հերթական վերարտադրման ճշգրտությունը աստիճանաբար նվազում է: Փաստացի մարդը հիշում է ոչ թե օրիգինալ դեպքը, այլ դրա մասին իր վերջին հիշողությունը»,- ասված է հետազոտությունում: Դա նաև կապված է այն բանի հետ, որ մենք միաժամանակ բազմաթիվ դեպքեր ենք մտապահում:

 

Դա ապացուցել է 70 կամավորների մասնակցությամբ կատարված փորձը: Մասնակիցների ուղեղը մշտապես ադապտացվել է ինֆորմացիա յուրացնելուն: Այսպիսով` փորձի առաջին օրը կամավորները փորձել են հիշել էկրանի վրա 180 օբյեկտների տեղակայումները: Երկրորդ և երրորդ օրերին դրանց տեղերը փոխվել են, մասնակիցներից պահանջվել է դրանք վերադարձնել նախկին տեղերը:

 

Ինչպես պարզվել է, երրորդ օրը բացթողումներն ավելի շատ են եղել: Հիշողությունում կարևոր դեր է կատարում մոտիվացիան: Այն որքան ուժեղ է` դեպքն ավելի լավ է հիշվում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. http://esyes.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ